Քաղաքական

28.07.2018 13:19


Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց

Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը