Աշխարհ

28.07.2018 22:07


ICC.. «Արսենալը» ջախջախեց ՊՍԺ-ին, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

ICC.. «Արսենալը» ջախջախեց ՊՍԺ-ին, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Չեմպիոնների Միջազգային Գավաթ մրցաշարի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Սինգապուրում մրցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ և ջախջախիչ` 5:1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Լակազետը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Մեսութ Օզիլը, Ռոբ Հոլդինգն ու Էդվարդ Նկետիան:

Ֆրանսիական թիմի կազմում, որի դարպասը պաշտպանում էր իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, մեկ գոլ հետ է բերել Քրիստոֆեր Նկունկուն` անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է հանդիպման 66-րդ րոպեին:

«Արսենալ»-ՊՍԺ` 5:1

Գոլերը` Օզիլ (13՛), Լակազետ (67՛, 71՛), Հոլդինգ (88՛), Նկետիա (90+5՛) - Նկունկու (60՛)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը