Աշխարհ

30.07.2018 18:30


Սոչիում հրդեհից զոհվածների թվում կա 4 հայ. անունները հայտնի են

Սոչիում հրդեհից զոհվածների թվում կա 4 հայ. անունները հայտնի են

Սոչի քաղաքի Ադլերի շրջանում բռնկված հրդեհի զոհերի թվում կա ազգությամբ 4 հայ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերի էջը՝ հղում անելով Սոչիում ՀՀ հյուպատոսությանը:

«Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Հուլիսի 30-ին՝ ժամը 05:40-ին, (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 11 քաղաքացի:

***

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է Սոչի քաղաքի Ադլերի շրջանի տներից մեկում հրդեհի հետևանքով զոհված չորս հայերի անունները. նրանք են՝ Նիրվարդ Հարությունյանը, Նաիրա, Եվա և Աննա Բարսեղյանները:

Այս խորագրի վերջին նյութերը