Աշխարհ

30.07.2018 18:59


Մոսկվան ԼՂ հարցում իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ և այդպես կլինի նաև հետագայում. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Մոսկվան ԼՂ հարցում իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ և այդպես կլինի նաև հետագայում. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները՝ նպաստելով երկու երկրների միջև փոխհարգալից երկխոսության զարգացմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Մոսկվան իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ և բազմիցս գործով ապացուցել իր կառուցողական միջնորդական դերը: «Այդպես կլինի նաև հետագայում»,-ավելացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ըստ որի՝ ՌԴ-ն ունի բոլոր լծակները, որպեսզի թույլ չտա պատերազմ Լեռնային Ղարաբաղում: «Մոսկվան ղարաբաղյան հակամարտության հարցում ունի հստակ դիրքորոշում, որը շարունակական է»,-ասել է Զախարովան:

«Բոլոր ջանքերը կենտրոնացած են միջնորդական դերի վրա, որի վերջնական նպատակն է երկու կողմի համար էլ ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը գիտեն, որ Մոսկվան այդ առումով վստահելի գործընկեր է: Կողմերը վստահություն ունեն Մոսկվայի ու նրա դերի հանդեպ»,-ասել է Զախարովան:

Այս խորագրի վերջին նյութերը