Քաղաքական

02.08.2018 16:23


Հայկական զինուժի կորուստները 2018-ի հունիսին

Հայկական զինուժի կորուստները 2018-ի հունիսին

2018-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է:

Մարտական կորուստներ

Հունիսի 10-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Ոչ մարտական կորուստներ

Հունիսի 22-ին մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանը: Մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատարի տեղակալին:

Հունիսի 29-ին հիվանդությունից մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Արմեն Շահմարի Աթանեսյանը:

ԱմիսՄարտականՈչ մարտ.
Հունվար14
Փետրվար22
Մարտ02
Ապրիլ21
Մայիս07
Հունիս12

Ադրբեջանական բանակի կորուստները` այստեղ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը