Աշխարհ

03.08.2018 23:15


Լավրովի ժամանակացույցով մոտ ժամանակներս հանդիպում չի նախատեսվում ՀՀ արտգործնախարարի հետ. Զախարովա

Լավրովի ժամանակացույցով մոտ ժամանակներս հանդիպում չի նախատեսվում ՀՀ արտգործնախարարի հետ. Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային ժամանակացույցով մոտ ժամանակներս նախատեսված չէ հանդիպում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Նախարարի ժամանակացույցով նման հանդիպում չկա: Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,-ասել է նա։

Զախարովան հավելել է, որ ՌԴ ԱԳ-ն Հայաստանի իրենց գործընկեր գերատեսչության հետ պահում են սերտ շփումը տարբեր մակարդակներով ու ձևաչափերով:

Այս խորագրի վերջին նյութերը