Աշխարհ

06.08.2018 21:58


«Վրացական երազանք» կուսակցությունը նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի

«Վրացական երազանք» կուսակցությունը նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Մենք ընդունել ենք սկզբունքային որոշում, որ «Վրացական երազանք»-ը չի առաջադրի իր թեկնածուին ընտրություներին»,-ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

Կոբախիձեն չի հստակեցրել, թե կոնկրետ որ թեկնածուին են պատրաստվում աջակցել: Վրաստանի մամուլը ենթադրում է, որ «Վրացական երազանքը» կսատարի անկախ թեկնածու, պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլիին:

Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 28-ին:

Այս խորագրի վերջին նյութերը