Աշխարհ

10.08.2018 10:34


Մոսկվայի մերձակայքում ավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ. կան վիրավորներ (տեսանյութ)

Մոսկվայի մերձակայքում ավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ. կան վիրավորներ (տեսանյութ)

Մերձմոսկովյան Միտիշե շրջանում ավտոբուսի վարորդը հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին երկաթուղային կայարանի և ավտոկայանի մերձակայքում` բազմամարդ վայրում։

ՃՏՊ–ի տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոբուսը մխրճվում ամբոխի մեջ։

Երեք աղջիկ վրաերթից հետո պառկած են ասֆալտին։ Ավտոբուսը կարողանում է արգելակել դեպքի վայրից միայն մի քանի մետր անցնելուց հետո։

Վթարի հետևանքով երկու մարդ ծանր վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՆԳՆ մերձմոսկովյան շրջանի մամուլի ծառայությանը։

ԶԼՄ–ները գրում են, որ տրանսպորտային միջոցի վարորդը բազմիցս տեղեկացրել է ղեկավարությանը արգելակների անսարք լինելու մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը