Աշխարհ

12.08.2018 13:40


Գվարդիոլա. «Արսենալը» կարող է հավակնել չեմպիոնության

Գվարդիոլա. «Արսենալը» կարող է հավակնել չեմպիոնության

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպումից առաջ գովաբանել է «զինագործների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին.

««Արսենալը» կարող է վերադառնալ չեմպիոնության հավակնորդների ցանկ: Էմերին բավականաչափ խելացի է՝ հասկանալու համար, թե թիմին կոնկրետ ինչ է պետք: Նա աշխատել է Ֆրանսիայում, Իսպանիայի տարբեր ակումբներում և մեծ փորձ է կուտակել:

Երբ ես նոր էի տեղափոխվել Անգլիա, տարատեսակ խորհուրդներ է լսում, սակայն շատ բան սովորել եմ հենց աշխատանքի ընթացքում: Ունաին խելացի, կիրթ, պատրաստված մարզիչ է: Ես մեծ հարգանք եմ տածում նրա հանդեպ: Աշխատանքը սկսելով ցածրակարգ ակումբներից՝ նա հիանալի կարիերա է կերտել, տիտղոսներ նվաճել և իր թիմերին դարձրել է բարդ մրցակիցներ:

Այժմ «Արսենալն» Անգլիայի լավագույն թիմերից մեկն է և, բնականաբար, հավակնելու է տիտղոսների»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է «Goal»-ը:

Հավելենք, որ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ 19:00-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը