Աշխարհ

14.08.2018 10:24


Վրաստանում տղամարդ է ձերբակալվել, ով փակի տակ է պահել իր 8 երեխաներին

Վրաստանում տղամարդ է ձերբակալվել, ով փակի տակ է պահել իր 8 երեխաներին

Վրաստանում տղամարդ է ձերբակալվել, ով փակի տակ էր պահում իր 8 երեխաներին: Այս մասին հայտնում է apsny.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Ս

վանեթիի բնակիչ Ամիրան Դևնոզաշվիլին փակի տակ էր պահում իր 3 որդիներին և 5 դուստրերին՝ հիմնավորելով իր որոշումն այն հանգամանքով, որ հասարակության մեջ նրանք միայն վատը կսովորեն: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (անձի գործողությունների ազատության ապօրինի սահմանափակում, այսինքն՝ նրա ֆիզիկական կամ մտավոր պարտադրում՝ գործողությունների կատարելու կամ չկատարելու նպատակով, որոնց իրականացումը կամ որոնցից ձեռնպահ մնալը նրա իրավունքն է):

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը