Աշխարհ

21.08.2018 10:47


Ադրբեջանն Արցախ այցի պատճառով արգելել է Մերկելի կուսակցության պատգամավորի մուտքը երկիր

Ադրբեջանն Արցախ այցի պատճառով արգելել է Մերկելի կուսակցության պատգամավորի մուտքը երկիր

Ադրբեջանի իշխանություններն Արցախ այցի պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունից պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքը երկիր արգելվել է: Այս մասին հաղորդում է DW- ն՝ վկայակոչելով Bild պարբերականը:

Վայլերն Արցախ է այցելել 2014 եւ 2016 թվականներին: Հիմա Ադրբեջանը նրան «անցանկալի անձ» է հայտարարել: Ադրբեջան նրա մուտքի արգելքի որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով, այնպես որ ադրբեջանցի դեսպանի հետ այդ հարցով բանակցություններն անարդյունք են ավարտվել, պարզաբանում է Bild-ը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը