Աշխարհ

22.08.2018 08:50


Թբիլիսում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան

Թբիլիսում վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 21-ին, ժամը 20:30-ի սահմաններում «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Անժելա Շալվարյանը (ծնված 1970 թ.) տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով:

«911» ծառայությանը օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին տեղեկություն էր հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր:

Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes» մակնիշի Minivan և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

«Mercedes CLK» մակնիշի վարորդը` Օլեգ Օմարովը, Նանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արա Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Գուդուշաուրի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Այս խորագրի վերջին նյութերը