Լրահոս

01.03.2010 13:39


Ժ. Սեֆիլյան. «Քննարկումների հիմնական նպատակն այդ մի քանի հարյուր լուրջ մտածող մարդկանց համախմբումն է»

Ժ. Սեֆիլյան. «Քննարկումների հիմնական նպատակն այդ մի քանի հարյուր լուրջ մտածող մարդկանց  համախմբումն է»

«Սարդարապատ» շարժումը վերջին ժամանակներս կազմակերպում է կլոր սեղաններ և քննարկումներ։ Այսօր էլ  «Արաքս-Կուր» հիմնադրամը և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպում է տարածաշրջանային խնդիրներին նվիրված կոնֆերանս։ «7օր»-ի հետ զրույցում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է այդ քննարկումների հիմնական նպատակը՝  ասել է, թե «Սարդարապատ» շարժումը առայժմ չի հռչակվել, և իրենք խնդիր ունենն մտավորական շրջանականերին ներկայացնել Հայաստանի սարդարապատային իրավիճակը։

-Այդ բոլոր կլոր սեղանների, քննարկումների հիմնական նպատակն այդ մի քանի հարյուր լուրջ մտածող մարդկանց  համախմբումն է այդ գաղափարի շուրջ, որ իրավիճակը սարադարապատային է։ Դրանից հետո կբխեն մեր հաջորդ քայլերը, որոնց շուրջ ես այսօր պատրաստվում եմ խոսել,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը