Աշխարհ

24.08.2018 12:45


Ուռեկիում հայ ընտանիքին փրկել են խեղդվելուց (տեսանյութ)

Ուռեկիում հայ ընտանիքին փրկել են խեղդվելուց (տեսանյութ)

Ուռեկիում վրացի փրկարարները խեղդվելուց փրկել են ՀՀ 3 քաղաքացու: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Ծնողներն ու նրանց 15-ամյա դուստրը չեն կարողացել ափ հասնել»,- ասված է Վրաստանի ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նրանք այժմ անվտանգության մեջ են:

Նշենք, որ այս տարի Սև ծովում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ափերի մոտ մշտապես հերթապահում են փրկարարները:

Աղբյուրը՝ kentron.am

Այս խորագրի վերջին նյութերը