Աշխարհ

27.08.2018 15:16


Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել Հայաստանի զինվորական կոմիսարիատում

Դեն Բիլզերյանը հաշվառման է կանգնել Հայաստանի զինվորական կոմիսարիատում

Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ին ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

«Բիլզերյանն այսօր հաշվառում անցավ ՀՀ Զինված ուժերում, նա ներկայացրել էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,-ասացին ՀՀ զինվորական կոմիսարիատից:

Օգոստոսի 27-ին Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը Հայաստանի քաղաքացիություն են ստացել: Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը: Դեն Բիլզերյանը Հայաստանում մի քանի օր կանցկացնի, այնուհետև կմեկնի Թայլանդ:

Այս խորագրի վերջին նյութերը