Աշխարհ

28.08.2018 18:50


Թուրքիայում հայրը 13-ամյա դստերը կապել է միկրոավտոբուսի հետնամասին (տեսանյութ)

Թուրքիայում հայրը 13-ամյա դստերը կապել է միկրոավտոբուսի հետնամասին (տեսանյութ)

Թուրքիայի Չանքըրը նահանգի Օրթայի շրջանի Յայլաքենդ բնակավայրում հայրը դստերը կապել է միկրոավտոբուսի հետնամասում:

Ովքեր դա նկատել են, լուսանկարել և տեսանկարահանել են՝ հրապարակելով սոցցանցերում: Այդ նյութերի հիման վրա ժանդարմերիան սկսել է համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Պետհամարանիշների ստուգման համակարգով պարզվել է վարորդի ինքնությունը և բնակության վայրը, որի արդյունքում նա իսկույն հայտաբերվել և ձերբակալվել է:

Ոստիկանական տեղամասում հարցաքննության ժամանակ աղջկա հայրը պատմել է, որ ընտանիքով մեկնելիս են եղել քրոջ տուն: Իսկ վերադարձի ճանապարհին աղջկա ցանկությամբ նրան կապել է մեքենայի հետնամասից: Հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը