Աշխարհ

29.08.2018 10:51


Ադրբեջանում անցկացվել են ինժեներասակրավորական վարժանքներ

Ադրբեջանում անցկացվել են ինժեներասակրավորական վարժանքներ

Օգոստոսի 28-ին Ադրբեջանում 2018թ․ մարտական պատրաստության ծրագրի համաձայն ինժեներասակրավորական ստորաբաժանումներում անցկացվել են հատուկ մարտավարական վարժանքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Ըստ աղբյուրի՝ վարժանքների ընթացքում ինժեներական զորքերը իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզության առաջադրանքներ, ինչպես նաև զորքերի առաջխաղացման ճանապարհների անցկացում։

Իսկ սակրավորները, հայտնաբերելով պայմանական թշնամու տեղադրած ականները, հատուկ միջոցներով ականազերծել են տվյալ տարածքը։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը