Կարծիք

29.08.2018 16:18


Ատոմակայանը և բոլոր հանքերը պետք է փակել

Ատոմակայանը և բոլոր հանքերը պետք է փակել

Օրեր առաջ հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթը, որից պարզ դարձավ, որ բոլոր այն խոսակցությունները, թե իբր Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է Ջերմուկի ջրին և Սևանին կեղծ են, բայց արի ու տես՝ «բնապահպանները» ոչ միայն չեն հանգստացել, այլ դեռ մի բան էլ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցներին քարերով ծեծել են և թույլ չեն տվել մոտենալ աշխատատեղին: Իսկ հետո սկսեցին խոսել, թե բա՝ հանքը թիթեռ ու բույս է վնասում... Թիթեռ ու բույս... Աստված իմ:

Նախ «խոխման» այն է, որ այդ բույսը անգամ փորձաքննություն անող մասնագետը ուղղակի բռնել-պոկել է, էլ չեմ խոսում նրա մասին, որ Լիդիանը իր վրա պարտավորություն է վերցրել այդ բոլոր հարցերի լուծմանն օժանդակել: Բայց «բնապահպանները» չեն հանդարտվում:

Եթե այդպես է, եկեք ատոմակայանը ու բոլոր հանքերը փակենք, հատկապես՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», չէ որ այդ օբյեկտները լիքը բույս ու թիթեռ են վնասել ու ոչնչացրել:

Եկեք լրջանանք, էլի։ Որ ըտենց լինի, պետք է սաղ երկրով մեկ սաղ փակենք ու մեռնենք: Կառավարությունը ուղղակի պետք է բարձրացնի բնապահպանական նորմերի պահանջները: Այդպես ավելի ճիշտ կլինի թե՛ բնության պահպանման, թե՛ տնտեսության զարգացման տեսանկյունից:

Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը