Աշխարհ

29.08.2018 18:33


Ադրբեջանի օդուժը վարժանքներ է արել

Ադրբեջանի օդուժը վարժանքներ է արել

Օգոստոսի 28-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համաձայն 2018թ․ մարտական պատրաստության ծրագրի իրականացրել են ուսումնա-մարզական վարժանքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

Ըստ աղբյուրի՝ վարժանքների ընթացքում ինքնաթիռներն ու ուղղաթիռները թիրախներ են խոցել։ Օդաչուները խաղարկել են նաև ցամաքային ուժերին օդից աջակցելու, պայմանական թշնամու հրամանատարական կետերի, զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև օդային հետախուզության մարտավարական դրվագներ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը