Աշխարհ

30.08.2018 11:54


Խոշոր հրդեհ Բաթումում. այրվել Է տասից ավելի խանութ (տեսանյութ)

Խոշոր հրդեհ Բաթումում. այրվել Է տասից ավելի խանութ (տեսանյութ)

Դյուրավառ ապրանքներ վաճառող տասից ավելի խանութ Է այրվել Վրաստանի Բաթում քաղաքի Պուշկինի փողոցի առեւտրական կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցիալական ցանցում Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Էջում զետեղված հաղորդագրության մեջ: Հրդեհը բռնկել Է շենքի տանիքում:

Նկատի առնելով հրդեհի մասշտաբը, վտանգ կար, որ այն կտարածվի մերձակա շուկայի վրա, բայց հրշեջների արագ հակազդման շնորհիվ կրակը հաջողվել Է ժամանակին տեղափակել, իսկ այնուհետեւ՝ մարել: Կրակի դեմ պայքարել են 12 հրշեջ մեքենա եւ 65 հրշեջ: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Այրվել Է 560 քառակուսի մետր տարածք: Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ասել Է, որ տեղական իշխանությունները միջոցներ կձեռնարկեն այն բանից հետո, երբ կպարզվի պատճառված վնասը, հաղորդել Է Sputnik-ը:

Այս խորագրի վերջին նյութերը