Կարծիք

05.09.2018 14:48


Ինչպե՞ս է կարելի խոսել արդար ու օրինական ընտրությունների մասին

Ինչպե՞ս է կարելի խոսել արդար ու օրինական ընտրությունների մասին

Վարկած
-------------------

«Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են»։
------------------------------------------

2017թ ընտրությունների ժամանակ մոտ 2 588 947 ընտրողի ցուցակ է հրապարակվել, որից ընտրություններին մասնակցել են 1 574 947 ընտրող։
Որից հետո ընտրությունների մասնակիցների ցուցակները հրապարակվեցին, սակայն լուրջ կեղծիքներ մինչ օրս չի հայտնաբերվել։ 1,5 միլիոն մասնակիցների թիվը խիստ կասկածելի է, ասեմ ավելին, անհավանական է թվում։

Անհավանական է թվում նաև այն, որ նրանց մոտ 50% ՀՀԿ-ին է ձայն տվել։ Այդ դեպքում անհասկանալի է, թե մեկ տարի անց ովքեր էին հեղափոխություն անում։

Եթե համարենք, որ ՀՀԿ-ին ձայն տվողների մոտ կեսը հանուն Նժդեհի է ՀՀԿ-ին ձայն տվել, իսկ մյուս կեսը հանուն փողի, ապա ամենակոպիտ հաշվարկներով մոտ 100 միլիոն դոլար ընտրակաշառք է բաժանվել՝ հաշվի առնելով նաև տասովշիկների եկամուտը։ Այդ դեպքում լուրջ տնտեսական աճ կարձանագրվեր ու առևտրի շրջանառության ավելացում։

Առաջանում է հարց, ինչպես է այդ թիվը ստացվել։ Ըստ տրամաբանության երկրից բացակայողների անունները գրանցվել են մի քանի անգամ, հիմնականում նորակառույց ու չբնակեցված շենքերում։ Դրա պատճառով էլ հայտնաբերվում են մարդիկ, որոնք մի քանի հասցեներում են գրանցված։ Դրա համար ընդամենը պետք է այդ շենքերի հասցեներում գրանցված ընտրողների ցուցակները ստուգել։

Հիմա ուշադրություն
----------------------------------

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այդ ցուցակների խնդիրը, որքան հասկանում եմ, չի պարզաբանվել։ Վարկածի ճիշտ լինելու դեպքում հասկանալի է, որ այդ ցուցակների կազզմանը մասնակցել են նաև ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցները։ Հայաստանում գտնվողների իրական թիվը հայտնի է, դա ունեն և՛ ոստիկանությունը, և՛ մաքսային մարմինները, անձ առ անձ այդ թիվը հայտնի է։
Գործող իշխանությանն ընդամենը 10 րոպե է պետք իմանալու համար, թե 2017-ին իրականում որքան ընտրող է եղել Հայաստանում և այդ 1,5 միլիոն թիվն ինչպես է ստացվել։

Հիմա եզրակացություն
---------------------------------

Ընտրողների ցուցակների կեղծումը ծանրագույն պետական հանցագործություն է և ինչպես է կարելի խոսել արդար ու օրինական ընտրությունների մասին, թե այդ ցուցակների հնարավոր կեղծման խնդիրը պարզված չէ ու նույն անձինք մասնակցելու են ընտրությունների կազմակերպմանը։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

***

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ֆեյսբուքյան օգտատեր Ստեփան Դանիելյանի (Stepan Danielyan) կողմից հրապարակվել է «վարկած», որում շարադրվել է սեփական տրամաբանակ եզրահանգումները, որոնք, կարելի է ասել, շատ հեռու են նույնիսկ ինչ-որ վարկած կոչվելուց, ինչ մնաց պարունակեն հիմնավոր փաստարկներ 2017թ. ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները կեղծելուն:
Ըստ «վարկածի» հեղինակի տրամաբանության՝ երկրից բացակայողների անունները գրանցվել են մի քանի անգամ, հիմնականում նորակառույց և չբնակեցված շենքերում: Դրա համար հայտնաբերվում են մարդիկ, որոնք մի քանի հասցեներում են գրանցված:
Հարգելի պարոն Դանիելյան, հուսախաբ կասեմ Ձեզ, անհիմն տրամաբանական եզրահանգումների մեջ եք խճճվել: Օրենքով սահմանված կարգով 2017թ. ընտրության, ինչպես նաև նախորդ ընտրությունների ժամանակ ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվել են ամբողջ հանրապետության ընտրողների էլեկտրոնային ցուցակները, ընդ որում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Այն հնարավորություն է տալիս պարզ ծրագրային միջամտության եղանակով ամբողջական ցուցակներից գտնել կրկնություններ:
Այսպիսի մերկապարանոց հայտարարությամբ հանդես գալուց առաջ քանի՞ կրկնվող տվյալ եք ներկայացրել կամ վկայակոչեք այն անձի տվյալները, ով ներկայացրել է:

Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը