Լրահոս

02.03.2010 14:07


Սուրեն Սուրենյանց. «...պրոֆեսիոնալ քաղաքական գործիչն իրավունք չունի նշել ժամկետներ»

Սուրեն Սուրենյանց. «...պրոֆեսիոնալ քաղաքական գործիչն իրավունք չունի նշել ժամկետներ»

Երեկ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ հայտարարավել է, թե հունիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում իշխանությունը պետք է գնա արտահերթ ընտրությունների։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե եթե իշխանությունն այդ քայլին չդիմի, որո՞նք  են լինելու ՀԱԿ-ի քայլերը՝ ասել է, թե  ինքը կողմնակից չէ ժամկետներ հայտարարելուն։

-Եթե իմ գործընկերները ժամկետ նշել են, ապա ես, իհարկե, հարգանքով եմ վերաբերվում դրան։ Բայց պրոֆեսիոնալ քաղաքական գործիչն իրավունք չունի նշել ժամկետներ, իսկ հետո կաշկանդվել նշված ժամկետներում,-ասել է նա։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ մեր երկրում արտահերթ ընտրությունների համար բազում նախապայմաններ կան։

 -Եթե Սերժ Սարգսյանը որոշի  դառնալ  իսկական նախագահ և համակարգային բարեփոխումներ անի հասարակության հավատը իշխանության ինստիտուտի նկատմամբ վերականգնելու համար, դա թերևս ամենաճիշտ ճանապարհը կլինի, ես կընդունեմ։ Հիմա թե դա կանի ընտրության միջոցով, թե բարեփոխումների, ընտրությունն իրենն  է։ Իշխանությունն ունի նոր որակի ձևավորման խնդիր։ Կա՛մ՝ նոր որակի իշխանություն, կա՛մ ներքին ճգնաժամն անխուսափելիորեն խորանալու է, որ ի վերջո հանգեցնելու է ֆորսմաժորային իրավիճակի,-նշել  է նա։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը