Լրահոս

02.03.2010 16:26


Ո՞վ է իրական ընդդիմությունը

Ո՞վ է իրական ընդդիմությունը

Մամլո ասուլիսի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է, թե իշխանությունը ինքն իր համար ընդդիմության իմիտացիա է ստեղծել' ի դեմս ՀՅԴ-ի, և նրա հետ խաղ է խաղում։

-Դաշնակցությունը ստեղծված ընդդիմություն է, իսկ «Ժառանգության» մասին չեմ ուզում ծավալվել, որովհետև գործիչների հանդեպ առնվազն բարոյական պարտավորություն ունեմ, թեկուզ և այն պատճառով, որ ազատազրկված մեր ընկերներին որպես պատգամավորներ այցելել են,-նշել  է նա։

Այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ ՀԱԿ-ն ու  «Ժառանգությունն» են իսկական ընդդիմությունը, Սուրեն Սուրենյանցը պատասխանել է, թե միայն ՀԱԿ-ն է ընդդիմություն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը