Աշխարհ

15.09.2018 20:10


«Արսենալը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

«Արսենալը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակից հարկի տակի մրցեց «Նյուքասլի» հետ:

Հանդիպումը հիմնականում անցավ Ունայ Էմերիի ֆուտբոլիստների հաղթանակով, որոնք էլ առավելության հասան 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով բացեց Ջական: 58-րդ րոպեին էլ Մեսութ Օզիլը կրկնապատկեց «զինագործների» առավելությունը:

Մրցավարի ավելացրած առաջին րոպեին էլ տանտերերը կարողացան կրճատել հաշվի տարեբությունը` 2:1:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը: Մեր ընտրանու խաղացողը դուրս եկավ փոխարինման 69-րդ րոպեին` փոխարինելով Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

Այս հաղթանկից հետո «Արսենալը» 9 միավորով 7-րդն է: «Նյուքասլըն» ունի 1 միավոր և 18-րդ տեղում է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը