Լրահոս

03.03.2010 10:43


Ռ. Թորոսյան.«Ելնելով այն վիճակից, որում հենց հիմա գտնվում ենք՝ չեմ կարծում, որ որևէ բան տեղի կունենա»

Ռ. Թորոսյան.«Ելնելով այն վիճակից,  որում հենց հիմա գտնվում ենք՝ չեմ կարծում, որ որևէ բան տեղի կունենա»

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը «7օր»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե եթե մինչև սեպտեմբեր իշխանափոխություն չլինի, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ՀԱԿ-ը, ասել է, թե չգիտի։

-Ես չեմ մասնակցել քաղխորհրդի նիստին, որտեղ այդ ծրագիրը մշակվել է, և չգիտեմ՝ ի՞նչ քայլեր են անելու,-ասել  նա։

Այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ մինչև սեպտեմբեր իշխանափոխություն կլինի, Ռուբեն Թորոսյանը պատասխանել է, թե դա մի քանի գործոնից է կախված։

-Իշխանությունները կամովին ո՛չ այսօր կգնան, ո՛չ էլ 5 տարի հետո, նրանք անընդհատ ցանկություն ունեն վերարտադրվելու։ Լևոն Տեր-Պետրոսյանը 5 գործոն է նշել, որոնք ծառացած են իշխանությունների առաջ, և եթե այդ գործոններից որևէ մեկը գործի, բնական է, որ հնարվոր է՝ լինի իշխանափոխություն, բայց, ասենք, ելնելով այն վիճակից,  որում հենց հիմա գտնվում ենք՝ ես չեմ կարծում, որ որևէ բան տեղի կունենա,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը