Լրահոս

03.03.2010 10:59


ԵՄ նախագահ. «Ղարաբաղյան հակամարտությունը միանգմայն լուծելի է»

ԵՄ նախագահ. «Ղարաբաղյան հակամարտությունը միանգմայն լուծելի է»

ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը, Հայաստանից ժամանելով Ադրբեջան, նշել է, որ սխալվում են նրանք ովքեր կարծում են, թե ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է։ Նա ասել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը վճռորոշ փուլում է։ Միգել Անխել Մորատինոսը հերթական անգամ ընդգծել է Եվրամիության պատրաստակամությունը օժանդակել հիմնահարցի լուծմանը։ Նրա խոսքերով, Երևանում և Բաքվում անցկացրած բանակցությունները իր մեջ համոզմունք են առաջացրել, որ ղարաբաղյան հակամարտությունը միանգմայն լուծելի է։

Ըստ «Trend»–ի

Այս խորագրի վերջին նյութերը