Լրահոս

03.03.2010 12:28


ԱՄՆ-ն ու Վրաստանը Սև ծովում սկսել են ռազմածովային զորավարժություններ

ԱՄՆ-ն ու Վրաստանը Սև ծովում սկսել են ռազմածովային զորավարժություններ

Սև ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերը Վրաստանի առափնյա պաշտպանության ծառայության հետ սկսել են համատեղ զորավարժություններ։ Վրասատնի պաշտպանության փոխնախարար Նիկիլոզ Վաշակիձեն ասել է, որ «ամերիկյան ֆրեգատի մուտքը Վրաստանի ջրային տարածքներ անվտանգության ասպարեզում վրաց-ամերիկյան արդյունավետ համագործակցության ապացույցն է»։ Ուշագրավ է, որ երկօրյա զորավարժությունները համընկել են Աբխազիայում առափնյա պաշտպանության ծառայության կազմավորման աշխատանքների ավարտի հետ։ Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին կոչ էր արել Վրաստանի ջրային տարածքներ մտցնել ռազմածովային ուժեր։

Ըստ «Reuters»-ի

Այս խորագրի վերջին նյութերը