Աշխարհ

28.09.2018 12:08


«Արսենալի» առաջատար կիսապաշտպաններից մեկը չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ

«Արսենալի» առաջատար կիսապաշտպաններից մեկը չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կլքի ակումբը: Ֆուտբոլիստը չի կարողացել համաձայնության գալ ակումբի հետ նոր պայմանագրի հարցում: Այս մասին հայտնի է դարձել «Sky Sports»-ին:

Խաղացողի համաձայնագիրն ավարտվում է այս ամռանը, ինչը նշանակում է, որ մրցաշրջանի ավարտից հետո ուելսցին կլքի լոնդոնյան ակումբն ազատ գործակալի կարգավիճակով:

Ռեմսիի հետ կապված իրավիճակին ակտիվորեն հետևում է «Միլանը»: Կիսապաշտպանին իրենց թիմում ցանկանում են տեսնել նաև «Լիվերպուլը» և «Չելսին»:

Այս խորագրի վերջին նյութերը