Աշխարհ

05.10.2018 09:44


«Արսենալ»-ը հաղթանակ տոնեց Բաքվում (տեսանյութ)

«Արսենալ»-ը հաղթանակ տոնեց Բաքվում (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ն արտագնա խաղում հաղթեց «Ղարաբաղ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործներին» միայն 4 րոպե պահանջվեց մեկնարկից՝ հաշիվը բացելու համար: Աչքի ընկավ Սոկրատիսը: Երկրորդ գոլը «Արսենալ»-ը խփեց արդեն երկրորդ կեսում՝ 53-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռովը: Եվ լոնդոնյան ակումբի երրորդ գոլը խփեց Գեդուզին: «Արսենալ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ղարաբաղ»-ի դարպասը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու:

Հաջորդ հանդիպումը «Արսենալ»-ը կանցկանցնի հոկտեմբերի 6-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով «Ֆուլհեմ»-ի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը