Աշխարհ

05.10.2018 18:51


Ինտերպոլի նախագահն անհետացել է

Ինտերպոլի նախագահն անհետացել է

Ֆրանսիայում հետաքննություն է սկսվել Ինտերպոլի նախագահ Մենգ Հոնգվեյի անհետացման կապացությամբ:

Ինտերպոլի նախագահի կինը հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Հոնվեյը մեկնել էր Չինաստան, սակայն այցի ավարտից հետո չի վերադարձել և որևէ մեկը նրա մասին մինչև հիմա տեղեկություն չունի։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ինտերպոլի նախագահը բնակվում էր Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Նա նախկինում զբաղեցրել էր Չինաստանի հասարակության անվտանգության հարցերով զբաղվող նախարարի պաշտոնը։

Ինտերպոլը առայժմ նախագահի անհետացման վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը