Աշխարհ

06.10.2018 14:53


Էրդողանը ցանկանում է հանրաքվեի դնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամկացության բանակցությունները շարունակելու հարցը

Էրդողանը ցանկանում է հանրաքվեի դնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամկացության բանակցությունները շարունակելու հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարող են հանրաքվե անցկացնել Թուրքիայի՝ Եվրամության անդամակցության բանակցությունները շարունակել-չշարունակելու թեմայով:

«2018 թվականն է, բայց մեզ դեռ խաղացնում են: Այդպիսի դաժանություն չի լինի: Եթե ԵՄ-ը առաջ շարժվի այս տրամաբանությամբ, մեզ կմնա գնալ 81 միլիոնի մոտ (Թուրքիայի ժողովրդի-խմբ.) և տեսնել, թե ինչ որոշում է ընդունում 811 միլիոնը: Եվրոպական երկրներ կան, որ տարվա մեջ 2-3 հանրաքվե են անցկացնում»,-ասել է Էրդողանը՝ «TRT World» ֆորումի փակման արարողությանը ունեցած ելույթի ժամանակ:

Էրդողանը հայտարարել է նաև, որ «ԵՄ-ի վերջը մոտ է»:

«Թող ժամ առաջ դա տեղի ունենա, որպեսզի մենք էլ մեր կուրսը հստակեցնենք»,-ավելացրել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիան Եվրոպական Միություն մտնելու հայտ է ներկայացրել դեռ 1987 թվականին: Առանց այդ էլ արդյունավետությամբ աչքի չընկնող բանակցություններն 2016 թվականին ժամանակավորապես դադարեցվեցին: Այս ընթացքում հարաբերությունները զգալիորեն վատացել են Թուրքիայում տեղի ունեցող մարդու հիմնարար իրավուքների և օրենքի գերակայության շարունական խախտումների պատճառով

2016 թվականի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկեց անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին, սակայն այս որոշումը պարտավորեցնող չէր: Դեկտեմբերի 13-ին Եվրոպական Խորհուրդը հաստատեց, որ որևէ նոր տեղաշարժ չի գրանցվի Թուրքիայի հետ հարաբերություններում գերակա հանգամանքների պատճառով, քանի որ Թուրքիայի` ավտորիտարիզմի տանող ճանապարհը ԵՄ-ի հետ հարաբերությունները անհնար է դարձնում:

2017 թվականին, հատակապես Սահամանադրական բարեփոխումների ժամանակ Էրդողանի կուսակցության հաղթանակի պատճառով, Թուրքիայի անդմակցության գործընթացը դադարեցվեց:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը