Աշխարհ

12.10.2018 20:23


Թարթառում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի

Թարթառում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, 1995թ․ ծնված Հասանով Ազադ Քամանդար օղլուն (Həsənov Azad Kamandar oğlu)։

Նշվում է, որ տղային տեղափոխել են Բարդայի կենտրոնական հիվանդանոց։ Հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ տղայի վիճակը ծանր է, հեռացրել են նրա ձախ ոտքը, իսկ ձեռքերին կան խորը վերքեր։ Տղան ականի վրա պայթել է անասուններ արածացնելիս։

Նշենք, որ լրատվականները հայտարարում են, որ ականի վրա պայթած տղան ապրիլյան պատերազմի ժամանակ մահացած քաղաքացիական Հասանովա Քամանդար գըզը Թուրանեի (Həsənova Turanə Kamandar qızı) եղբայրն է։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը