Աշխարհ

14.10.2018 13:07


Այրվել է Սալոմե Զուրաբիշվիլիի գովազդային վերնաշապիկները տեղափոխող բեռնատարը (տեսանյութ)

Այրվել է Սալոմե Զուրաբիշվիլիի գովազդային վերնաշապիկները տեղափոխող բեռնատարը (տեսանյութ)

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրի վրա բեռնատար մեքենա է այրվել:

Ինչպես հայտնում են Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական շտաբից, բեռնատար մեքենան իրականացնում էր բեռնափոխադրում՝ Թուրքիայի Հանրապետությունից Թբիլիսի: Բեռնատար մեքենան բեռնված է եղել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի քարոզչական նյութերով, մասնավորապես՝ գովազդային վերնաշապիկներով: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:

«Կոչ ենք անում ներքին գործերի նախարարությանը, անհապաղ իրականացնել հետաքննություն դեպքի առնչությամբ, և պարզել հրդեհի առաջացման պատճառները»,–ասվում է Զուրաբիշվիլիի շտաբի հայտարարությունում:

Տեսանյութն՝ aliq.ge-ում։

Այս խորագրի վերջին նյութերը