Քաղաքական

17.10.2018 11:26


Փաշինյանը վարչապետի ընտրության առաջին փուլում իր թեկնածությունն առաջադրելն իրավաբանական հարց է համարում (տեսանյութ)

Փաշինյանը վարչապետի ընտրության առաջին փուլում իր թեկնածությունն առաջադրելն իրավաբանական հարց է համարում (տեսանյութ)

14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում չընտրվելու կանխավարկածով որպես վարչապետի թեկնածու առաջադրվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է համարում։

«Իրականում դա քաղաքական հարց չէ: Դա իրավական հարց է: Եվ իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած, օրվա երկրորդ կեսի քննարկման արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ: Այնպես որ, դա իրավաբանական հարց է»,-այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Դա մաքուր իրավաբանական խնդիր է։ ես ուղղակիչցանկացա, որպեսզի նրբերանգ անտեսվի: Նաև այդ պահը բարձրաձայնեցի, որպեսզի այն իրավաբանները, ովքեր մինչև հիմա ներգրավված չեն այդ բանավեճում, իրենք էլ տեսակետ հայտնեն, որպեսզի ամեն ինչ 100 տոկոսով ճշգրիտ լինի: Բայց ասում եմ՝ երեկ մի քննարկում կար և ներկա հեղինակավոր իրավաբանների մեծ մասն ասում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց դեռ կային նաև իրավաբաններ, ովքեր ասում էին, որ ամեն դեպքում ճիշտ է այդ սցենարը։ Նկատի ունեմ, որ այստեղ քաղաքական հարց չկա, որ ասեմ՝ մեր քաղաքական դիրքորոշումը սա է, իրավաբանների խնդիրն է։ ճիշտ է՝ վերջում բանավեճերիարդյունքում կայացվելու է քաղաքական որոշում, սակայն հարցը քաղաքական ենթատեքստ չունի»:

Անդրադառնալով հարցին, թե որոշակի հստակություն կա, թե «Քաղաքացիական պայմանգիր»-ն ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին՝ դաշինքո՞վ, թե՞՝ առանձին, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Մենք առանձին ենք մասնակցելու, ըստ էության, եթե դաշինք, կամ էլ «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով։ Դեռ վերջնական որոշում չի կայացվել, չնայած դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր կարծես որոշում կայացվել, որ պետք է «Իմ քայլը» դաշինք լինի»։

Մեկ այլ հարցի, թե «Ելք»-ի իր գործընկերները կլինեն այդ դաշինքում, Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև, ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ֆորմատով...»։

Այս խորագրի վերջին նյութերը