Աշխարհ

18.10.2018 18:01


Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»

Ամերիկացի հայտնի լուսանկարիչը՝ Արա Գյուլերի մասին․ «Նա ուներ պոետի աչք»

Ամերիկացի հայտնի լուսանկարիչ Սթիվ Մըքքերին Instagram-ի իր էջում ուշագրավ գրառում է կատարել նախօրեին Ստամբուլում կյանքից հեռացած պոլսահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի վերաբերյալ։

Գրառմանը կից, ամերիկացի լուսանկարիչը հրապարակել է Գյուլերի մի լուսանկար, որի հեղինակը հենց ինքն է եղել։

«Կորցրեցինք աշխարհի ամենալավ լուսանկարիչներից մեկին։ Ստամբուլում 90 տարեկան հասակում վախճանվեց Արա Գյուլերը։ Նա լավ ընկեր էր, միշտ առատաձեռն, միշտ պատրաստ՝ օգնության հասնելու։ Նա հրաշալի պատմասաց էր, ով ուներ պոետի աչք։ Երբ Ստամբուլում էի, անընդհատ հանդիպում էինք։ 2010թ․ Kodachrome ֆիլմի նախագծի շրջանակներում էլ արեցի այս լուսանկարը»,-նշել է Մըքքերին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում Ստամբուլում մահացել էր «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին արժանացած պոլսահայ Արա Գյուլերը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը