Կարծիք

19.10.2018 20:55


Բողոքի ալիքները գնալով մեծ թափ կունենան

Բողոքի ալիքները գնալով մեծ թափ կունենան

Ամուլսարի աշխատակիցներն անգործ են մնացել, նրանց արդեն ծանուցում է ուղարկվել այն մասին, որ նրանք ազատվում են աշխատանքից: Փաստորեն, որոշ թափթփուկների պատճառով հարյուրավոր մարդիկ անգործ մնացին, այն էլ այն դեպքում, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ոչ մի խախտում չի արել՝ կապված բնության պահպանման, իրավական նորմերի հետ:

Այսօր էլ աշխատակիցներն են բողոքում մարզպետարանի շենքի դիմաց՝ պահանջելով կառավարության հստակ քայլերը հանքի շահագործման վերաբերյալ: Աշխատակիցներն իրենք էլ պնդում էին, որ հանքը խախտումներով չի գործել, բայց որոշ գռանտակերների արհեստածին բողոքների հիման վրա դադարեցվել է, հիմա էլ իրենք են բողոքում՝ թող հանքը գործի, քանի որ հարյուրավոր աշխատակիցներ մնացել են անգործ: Կառավարությունն այս հարցում պետք է շուտափույթ լուծումներ գտնի, և եթե այսպես շարունակվի, բողոքի ալիքները գնալով մեծ թափ կունենան:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը