Կարծիք

22.10.2018 00:00


ԵԽ Վենետիկի հանձնաժողովի անդամները սարսափած են

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի անդամները սարսափած են

Հայտնի է դարձել, որ եթե Վենետիկի հանձնաժողովը փորձեր քննադական կարծիք հայտնել ՀՀ նոր Ընտրական օրինագծի վերաբերյալ, արդեն պատրաստ էր վարչապետի ուղերձի տեքստն ուղղված հպարտ քաղաքացիներին։ Տեքստն ինչ-ինչ ճանապարհներով հասել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին։ Վերջինս տեքստը կարդալով ՝սարսափահար հանձնաժողովի նիստ է հրավիրել և հորդորել անդամներին օրինագծին բացասական գնահատական չտալ։

Ստորև նախատեսված ուղերձի տեքստը․

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Թավշյա և սիրո հեղափոխության վերջնական հաղթանակի համար, այսօր, ևս մեկ անգամ ձեր աջակցության կարիքն ունեմ։ Ազատ,ժողովրդավարական, երջանիկ Հայաստան կառուցելու համար, մեզ անհրաժեշտ է նոր, ժողովրդի, այսինքն՝ ձեր շահերն արտահայտող Ընտրական օրենսգիրք։ Օրենքի նախագիծը ուղարկվել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով։ Եվ ես լրջագույն կասկածներ ունեմ, որ հանձնաժողովի որոշ հակահեղափոխական, կոռումպացված, սև, ՀՀԿ-ական անդամներ կփորձեն քննադատել և ձախողել օրենքի նախագիծը՝ փորձելով մեզ վերադարձնել կոռումպացված, սերժական Հայաստան։ Ուստի, ձեզ կոչ եմ անում վաղն առավոտյան ժ․ 8.00-ին հավաքվել Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում, երթով՝ քայլելով և լողալով շարժվել դեպի Վենետիկի հանձնաժողովի շենքի դարպասների մոտ։ Դուխով․․․

Սիրում եմ բոլորիդ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը