Աշխարհ

23.10.2018 09:17


«Արսենալ»-ը հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Արսենալ»-ը հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ն ընդունել էր «Լեսթեր Սիթի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսի 31-րդ րոպեին Հեկտոր Բելերինը ինքնագոլի շնորհիվ առաջ մղեց «Լեսթեր Սիթի»-ին: Սակայն «Արսենալ»-ը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլևս առաջ անցավ հաշվի մեջ: Առաջին կեսի ավարտին հաշվի հավասարությունը վերականգնեց Մեսութ Օզիլը: Այնուհետ երկրորդ կեսի 63-րդ և 66-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը բարձրացավ 4-րդ հորիզոնական և ունի 21 միավոր: Առաջատարները 23 միավորով «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն են:

Այս խորագրի վերջին նյութերը