Աշխարհ

23.10.2018 11:56


Օզիլ. «Արսենալը» սեքսուալ ֆուտբոլ խաղաց

Օզիլ. «Արսենալը» սեքսուալ ֆուտբոլ խաղաց

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է անգլիական Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրում «Լեսթեր Սիթիի» (3:1) նկատմամբ տարած հաղթանակը:

Այդ խաղում Օզիլը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ. «Այս երեկո մենք սեքսուալ ֆուտբոլ խաղացինք: Հպարտ եմ լինել այս թիմի ու այս ակումբի ավագը»,-գրել է գերմանացի ֆուտբոլիստը Instagram-ում:

30-ամյա կիսապաշտպանն Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 7 գոլի հեղինակ է դարձել, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

9 տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը` վաստակելով 21 միավոր: «Զինագործները» 7 անընդմեջ հաղթանակ են տարել` գոլերի 20:6 հարաբերակցությամբ:

«Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը 10-րդ անընդմեջն էր լոնդոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում: Լոնդոնցիների համար այս սերիան դարձել է առաջինը 2007 թվականից ի վեր:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը