Լրահոս

05.03.2010 14:52


Այս անգամ հավանականությունը ավելի մե՞ծ է, որ բանաձևը մտնի լիագումար նիստի օրակարգ

Այս անգամ հավանականությունը  ավելի մե՞ծ է, որ բանաձևը մտնի լիագումար նիստի օրակարգ

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով՝ երաշխիք չկա, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը մտնի լիագումար նիստի օրակարգ։ Ամեն դեպքում Կ. Մանոյանը կարծում է, որ հակառակ արձանագրված դժվարություններին՝ այս անգամ դրա հավանականությունը մի քիչ ավելի մեծ է։

Մինչև 2010թ. ապրիլի 24-ն այն կընդգրկվի՞ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ, թե՞ ոչ՝ Կ. Մանոյանը չգիտի։ Սակայն նա նշել է, որ եթե ընդգրկվի, ապա պարտադիր մինչև այս նստաշրջանի ավարտը, այսինքն՝ մինչև 2011թ.-ն պետք է ընդգրկվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը