Կարծիք

26.10.2018 13:10


Բոլթոնի հայտարարություններից արված ամենակարևոր հետևությունը

Բոլթոնի հայտարարություններից արված ամենակարևոր հետևությունը

Բոլթոնի հայտարարություններից արված ամենակարևոր հետևությունը․

-Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները ստրատեգիական են,

- Արցախի հարցի լուծումն ԱՄՆ շահերից է բխում,

- Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կարող է ազդել ողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա,

- Պատրաստ են զենք մատակարարել կողմերին (զենքին հետևող զորքը պահում ենք մտքում),

-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից:

Հետևություն
-----------------------

Երբեք ԱՄՆ-ն չի վիճարկել Հարավային Կովկասը որպես Ռուսական ազդեցության գոտի, անգամ վրացական դեպքերից հետո Վրաստանը չկարողացավ մտնել ՆԱՏՕ։

Բոլթոնը Հարավային Կովկասը հայտարարեց ԱՄՆ ստրատեգիական շահերի գոտի, այսինքն՝ իր ազգային շահերի տարածաշրջան։ Այսպիսով, մեր տարածաշրջանն այլևս չի ճանաչում որպես ռուսական ազդեցության գոտի։

Սրանք աննախադեպ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հայտարարություններ են։ Մենք դառնում են ԱՄՆ և ռուսական ազդեցությունների պայքարի գոտի (թուրքականը, իրանականը և ամենակարևորը՝ իսրայելականը պահում ենք մտքում)։ Կարճ ասած, մենք արդեն աշխարհաքաղաքական հակամարտության գոտու ենք վերածվում։

Հ․Գ․ Ըստ վարչապետի՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փայլուն են, իսկ Բոլթոնի հետ հանդիպումը անցել է փայլուն։ Քանի որ մեզ մոտ ուղիղ ժողովրդավարություն է հայտարարված, մինչև ընտրությունները սպասենք վարչապետի բացատրություններին։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը