Աշխարհ

26.10.2018 18:53


8-ամյա աղջնակի դաժան սպանությունը ցնցել է Վրաստանը

8-ամյա աղջնակի դաժան սպանությունը ցնցել է Վրաստանը

Վրաստանի Գորի քաղաքի (Շիդա Քարթլիի տարածաշրջան) բնակիչներին ցնցել Է 8-ամյա աղջնակի սպանությունը, որը կատարվել Է առանձնակի դաժանությամբ, տեղեկացնում «Արմենպրես»-ը: Դպրոցական Նանի Բերիաշվիլին կորել Էր հոկտեմբերի 25-ի ցերեկը: Ընտանիքը տագնապ Է հնչեցրել, երբ նա տուն չի վերադարձել պարի դասից հետո, քաղաքում ակտիվ որոնումներ են սկսվել:

Աղջկա մարմինը հայտնաբերել են գիշերը Լիախվի գետից ոչ հեռու տեղական շուկայի մոտ, որը 50 մետր Է հեռու զոհի տնից: ՆԳ նախարարության տվյալներով՝ աղջկան սպանել Է 34-ամյա մի տղամարդ, որը բանվորություն Էր անում հարեւան տանը: Հենց այնտեղ Էլ տեղի Է ունեցել դաժան սպանությունը, իսկ երեկոյան հանցագործը աղջկա մարմինը նետել Է փողոց: Ինչպես նշում են ականատեսները, երեխայի ոտքերը կապված Էին մետաղալարով, իսկ գլուխը կապված Էր պոլիԷթիլենային փաթեթով:

«Մենք արդեն վախենում ենք: Վախենում ենք երեխաներ մեծացնել»,-գոռում Էր տեղի մի բնակչուհի, երբ ոստիկանությունը գտել Է երեխայի մարմինը: Զոհվածի մերձավորներն ու հարազատները պահանջում են խստիվ պատժել հանցագործին: «Նրան չպետք Է բանտարկել: Նրան պետք Է այրել»,-գոչում Էր Բերիաշվիլիների ընտանիքի մերձավորը ոստիկանության շենքի մոտ, ուր տեղափոխել են մեղադրյալին: «Ռուսթավի-2» հեռուստաալիքի տվյալներով՝ մեղադրյալին բռնել են այն տանը, որտեղ տեղի Է ունեցել սպանությունը:

«Ասում են, որ այնտեղ արյուն են գտել նկուղում: Արյուն Է եղել նաեւ պատին ու հատակին»,-ասել Է հարեւանուհին: Հարեւաննների տեղեկատվության համաձայն, չարաբաստիկ տունը, որտեղ կատարվել Է հանցագործությունը, գնել են երկու շաբաթ առաջ: Նոր տերերի համար տունը նորոգում Էին երեք բանվորներ: Հայնի Է, որ ոստիկանությունն արդեն հարցաքննել Է այն երկու բանվորներին, որոնք աշխատում Էին կասկածյալի հետ միասին: Հետաքննությունն անցկացվում Է «անչափահասի կանխամտածված սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում» հոդվածով: Այդ հանցագործությունը պատժվում Է 13-ից մինչեւ 17 տարվա ազատազրկմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը