Լրահոս

05.03.2010 17:34


Կատալոնիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Բարսելոնայում գործող Հայաստանի հետ բարեկամության միության անդամներ Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Ռոսա Ֆորտունիի եւ Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության իրավական հարցերի գրասենյակի ղեկավար Խոսե Սամարտինի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Կից ներկայացնում ենք Կատալոնիայի խորհրդարանի որոշման ոչ պաշտոնական թարգմանությունը: 

Ոչ պաշտոնական թարգմանություն Կատալաներենից

Հայոց  ցեղասպանության ճանաչման մասին   որոշման  առաջարկ

250-02406/08

Ներկայացնում  են՝

Կոնվերգենցիա  և Միություն Պառլամենտական  Խումբը,Սոցիալիստական Պառլամենտական Խումբը ,Կատալոնիայի ձախակողմյան  Հանրապետական  Պառլամենտական Խումբը ,Կատալոնիայի Ազգային Կուսակցության Պառլամենտական  Խումբը,Կատալոնիայի Ձախակողմյաններ և Ալտերնատիվ Միությունը ,Խառը խմբեր, Պառլամենտի  գրասենյակ,27.10.2009

ԱՐՏԱՔԻՆ  ԿԱՊԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ  և  ԵՎՐՈՄԻՈՒԹԱՆ  ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ

 Պառլամենտի  Կանոնադրության  145 և 146 հոդվածների  համաձայն ստորև ստորագրված պառլամենտական  խմբերը    ներկայացնում են  հետևյալ որոշման  առաջարկը՝

Հայոց Ցեղասպանության մասին որոշման առաջարկ:

Մոտիվների առաջբերում

Այս տարի լրանում է հայոց ցեղասպանության  94-րդ տարեդարձը, որը Նամիբիայի  ,հերերոյիե բնաջնջումից հետո համարվում  է ժամակակից  երկրորդ ցեղասպանությունը:

1915 և 1921թթ. Ընթացքում հայ ժողովրդի  նկատմամբ  տեղի են ունեցել  մի շարք  սպանություններ  և ներկայիս Թուրքիայի տարածքից արտաքսումներ, հատկապես  Երիտթուրքերի  իշխանության  օրոք, որոնք   չնայած  նրան,  որ սկզբում  փորձում   էին  ժողովրդավարցնել  Օսմանյան  Կայսրության  կառուցվածքը, սակայն  ավելի  շուտ  փոխեցին   միասեռ  պետության  մշակույթի  ամրապնդնումը,

հրաժարվեցին  հայերի  պահանջներից՝ շարունակելով  հայ ժողովրդի նկատմամբ   բազմաթիվ

Ըստ  այդմ  ի  հիշատակ հայ ժողովրդի  նկատմամբ  կատարված  ցեղասպանության  զոհերի  և  վերջինիս մերժմանը, և ներկայում  ու  ապագայում  յուրաքանչյուր  ցեղասպանություն  կամ մարդկային  իրավունքների նկատմամբ ոտնահարման,

այս   պատճառով Կոնվերգենցիա և Միություն  Պառլամենտական  Խումբը  ներկայացնում  է հետևյալը՝

ՈՐՈՇՄԱՆ  ԱՌԱՋԱՐԿ

Ա) ՝ Կատալոնիայի  Պառլամենտը  ընդունում   է այն ՝ ինչպես արվեց 1987 թ.-ի հուլիսին    և  հետագայում 2002 և 2004 թթ.-ի փետրվարին  վերահաստատվեց Եվրախորհրդարանի որոշումը, այն որ 1948 թ. Դեկտեմբերի 10-ին ընդունված ցեղասպանության  հանցանքի  կանխման և  դատապարտման  մասին Միավորված Ազգերի  Կոնվենցիայի համաձայն,

1915  - 1921 թթ.   Հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համարվում  են  իսկական  ցեղասպանություն:

Բ) Կատալոնիայի  Պառլամենտը  կոչ  է անում  Կառավարությանը ընդհանրութան՝

1. Դժվար է  ձեռնարկել   անհրաժեշտ  քայլեր Պետության  Կառավարության  հանդեպ , որպեսզի  իրականացվի    վերոհիշյալ Եվրոխորհրդարանի այսպիսի  մի վճիռ:

2. Աջակցել  հայ ժողովրդին  ժողովրդավարցման գործընթացի  ամրապնդման իր  ջանքերում և այս նպատակով համագործակցել Կատալոնիայում հաստատված ասոցիացիաների հետ :

3.Աջակցել  Հայաստանի  և Թուրքիայի  ջանքերին,   ինչպես նաև արևմտյան երկրների դիվանագիտական ջանքերին, որոնք հնարավոր են  դարձրել Ցյուրիխում  հոկտեմբերի 10-ին Հայաստանի  և Թուրքիայի  միջև արձանագրությունների ստորագրումը՝

 կոչ  անելով նրանց  , որ ստեղծել  մեկնակետ, որը Կովկասի  շրջանին կտանի  դեպի կայունություն, կդարձնի համագործակցության  և  ազատության մի  իսկական վայր :

Խորհրդարանի պալատ , 2009 թ. Հոկտեմբերի 14

Կատալոնիայի  խորհրդարանի  բոլոր  կուսակցությունները միաձայն  ընդունեց ին  Հայոց ցեղասպանությունը  2010 թ. Փետրվարի 26-ին:

Այս խորագրի վերջին նյութերը