Աշխարհ

31.10.2018 16:08


Թբիլիսիի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Թբիլիսիի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Գիշերը Թբիլիսիի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրդեհը դուրս է եկել ռեստորանի տարածքից: Միջադեպը տեղի է ունեցել Շեշելիձե փողոցում:

Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության՝ այրվել է 50 քմ տարածք: Դեպքի վայրում աշխատել է 4 հրշեջ-փրկարարական խումբ, տուժածներ չկան։

Հետաքննություն է ընթանում ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը