Աշխարհ

02.11.2018 17:53


Թուրքիայի ոստիկանության բաժանմունքը փակվել է շենքի վարձավճարը չմուծելու պատճառով

Թուրքիայի ոստիկանության բաժանմունքը փակվել է շենքի վարձավճարը չմուծելու պատճառով

Թուրքիայի Քոջաելի նահանգի Իզմիթ շրջանի ոստիկանության բաժանմուքներից մեկը փակվել է վարձակալած շենքի համար վճարը չմուծելու պատճառով: Թուրքական աղբյուրը հայտնում է, ոստիկանությունը չի կարողացել վճարել բաժանմունքի տեղակայված շենքի վարձավճարը, քանի որ այն շատ բարձր է եղել։

Նշվում է, որ այդ շենքի առաջին հարկը դեռևս 20 տարի առաջ էր վարձակալության տրվել ոստիկանությանը։

Այս պահին վերոնշյալ բաժանմունքի աշխատակիցները տեղափոխվել են մոտակայքում գտնվող ոստիկանական բաժանմունք, որպեսզի շարունակեն իրենց աշխատանքները։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը