Աշխարհ

05.11.2018 16:08


ՀԱՊԿ մամուլի խոսնակը գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածության մասին որևիցե տեղեկություն չունի

ՀԱՊԿ մամուլի խոսնակը գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածության մասին որևիցե տեղեկություն չունի

ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը որևէ տեղեկություն չունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածության քննարկման վերաբերյալ: Այս մասին նա հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը գրել էր, որ քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հնարավոր է դիտարկվի Աստանայում նոյեմբերի 8-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,-հավելեց նա:

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից նոյեմբերի 2-ին: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը