Աշխարհ

09.11.2018 20:30


Էրոտիկ բովանդակություն՝ Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում

Էրոտիկ բովանդակություն՝ Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում

Թուրքիայի մամուլի խորհրդի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումներում պոռնո կայքերում էրոտիկ բովանդակությամբ արտահայտություններ են հայտնվել:

Սկանդալի պատճառ դարձած արտահայտություններով ընթերցողին առաջարկվում է օգտվել Թուրքիայի տարբեր քաղաքների մարմնավաճառների ծառայություններից։

Ուշագրավ է, որ կայքում նման գովազդ է հայտնվել հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի հանրապետության հիմնադրման 95-րդ ամյակի կապացությամբ հրապարակված շնորհավորական ուղերձում, ինչպես նաև փետրվարի 8-ին, երբ կազմակերպությունը նշում էր իր հիմնադրման 31-րդ տարելիցը։ Միջոցառման վերաբերյալ լուրի վերնագրի ներքո հրապարակվել է էրոտիկ բնույթի տեքստ, որտեղ «ուսանողուհիների կողմից ինտիմ ծառայություններ է առաջարկվել»:

Խորհուրդը վերոնշյալ բովանդակության համար առայժմ որևէ հայտարարություն չի արել:

Նշենք, որ 31 տարի առաջ հիմնադրված Թուրքիայի մամուլի խորհուրդը վերահսկում է, որպեսզի թուրքական մամուլը գնահատվի պարկեշտությունը, արդարությունը և անկողմնակալության սկզբունքների շրջանակներում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը