Աշխարհ

13.11.2018 19:11


Թուրքիան Սուդանում նոր ռազմաբազա կհիմնի (լուսանկար)

Թուրքիան Սուդանում նոր ռազմաբազա կհիմնի (լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուդան կատարած այցի ընթացքում եղել է Սուակին կղզում, որը սուդանական իշխանությունները մոտ մեկ տարի առաջ համաձայնել էին վարձակալության հիմունքով տալ Թուրքիային:

Ապագա ռազմաբազայի տեղակայման վայրն արդեն ընտրվել է։ Առաջիկայում կսկսվեն ռազմաբազայի շինարարական աշխատանքները։

Նախատեսվում է, որ բազան կլինի հիմնականում ռազմածովային, սակայն կունենա նաև ցամաքային և օդային ռազմաբազային բնորոշ տարրեր։

Ենթադրվում է, որ ռազմաբազայի կառուցման շնորհիվ դարձյալ կմեծանա Սուակին կղզու նշանակությունը՝ որպես առևտրական նավահանգիստ։

Թուրքիան իր հերթին հույս ունի, որ Սուակինի ռազմաբազայի շնորհիվ կկարողանա ամրապնդել իր գերակայությունը տարածաշրջանային ուժերի նկատմամբ։

askeri

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը