Աշխարհ

19.11.2018 13:28


Մինսկում մեկնարկել են Լուկաշենկոյի և Ալիևի բանակցությունները

Մինսկում մեկնարկել են Լուկաշենկոյի և Ալիևի բանակցությունները

Մինսկում մեկնարկել են Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բանակցությունները: Բելառուսի պետական Belta լրատվական գործակալության տվյալներով՝ հանդիպումը ընթանում է Մինսկի կենտրոնում գտնվող «Անկախության պալատում»:

Ալիևը Մինսկ է ժամանել կիրակի ուշ երեկոյան: Այսօր առավոտյան Ադրբեջանի ղեկավարը այցելել էր Հաղթանակի հուշահամալիր, ինչպես նաև վերջերս Մինսկում բացված «Ադրբեջանի առևտրի տուն»:

Բելառուսական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվում են Բաքվի և Մինսկի միջև առևտրային կապերի զարգացման և ներդրումային ծրագրերի իրագործման հարցերը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը