Աշխարհ

19.11.2018 19:15


Պուտինը և Էրդողանը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացման արարողությանը

Պուտինը և Էրդողանը մասնակցել են «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացման արարողությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Ստամբուլ` իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնակցելով «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի բացման արարողությանը:

«Մենք ակնկալում ենք, որ «Թուրքական հոսքով» գազի առաջին մատակարարումները կիրականացվեն արդեն 2019 թվականին»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Խողովակաշարի ստորջրյա հատվածի բացման արարողության ավարտին երկու երկրների նախագահները ժամանել են Ստամբուլի կենտրոնում գտնվող «Յըլդըզ» պալատ, որտեղ մեկնարկել են Պուտինի և Էրդողանի դեմ առ դեմ բանակցությունները:

Այս խորագրի վերջին նյութերը